← Վերադառնալ բոլոր նախագծերին

Կցաշար բնակելի տների համալիր Քասախում

Կցաշար բնակելի տների համալիր Քասախում
Նախագծի նպատակը Կոտայքի մարզի Քասախ համայնքում նախագծվել է ժամանակակից կցաշար բնակելի տների (թաունհաուսների) համալիր: 0.122 հա թեթև ռելիեֆով հողատարածքում նախատեսված է կառուցել երկու կցաշար մասնաշենք՝ ընդհանուր 5 առանձնատներով, որոնք ապահովված են բարեկարգված բակերով և անհատական մուտքերով: Հատակագծային և ֆունկցիոնալ լուծումներ Համալիրը բաղկացած է երկու հիմնական կցաշարային բլոկներից (№ 1 և № 2). № 1 Կցաշար (2 տուն): Յուրաքանչյուր տուն երկհարկանի է: Առաջին հարկում տեղակայված են հյուրասենյակ-խոհանոցը, մեկ ննջասենյակ և սանհանգույց՝ բակային հարթակի ելքով: Երկրորդ հարկում նախատեսված են երեք ննջասենյակներ, սանհանգույց և պատշգամբ: № 2 Կցաշար (3 տուն): Նույն սկզբունքով նախագծված երկհարկանի տներ են՝ յուրաքանչյուրը 4 ննջասենյակով (մեկը՝ առաջին հարկում, երեքը՝ երկրորդում): Տներից մեկն ունի երկրորդ պատշգամբի հնարավորություն: Տանիք: Ժամանակակից միալանջ տանիքներ՝ կազմակերպված ներքին ջրահեռացման համակարգով: Ճարտարապետական և էսթետիկ լուծումներ Ճակատային հարդարում: Օգտագործվել են ժամանակակից և ջերմ նյութերի համադրություններ. տրավերտինե և բազալտե սալեր, որոնք համալրված են փայտե կամ փայտանման պանելներով և բարձրորակ դեկորատիվ սվաղով: Բարեկարգում: Հողատարածքի զգալի մասը՝ 62% (759.5 քմ) հատկացված է կանաչապատմանը: Տարածքը շրջապատված է 2.5 մ բարձրությամբ քարե պարսպով, առկա են նաև հենապատեր՝ ռելիեֆի կարգավորման համար: Տեխնիկական բնութագիր Մակերեսներ: Կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 442.08 քմ: № 1 կցաշարի ընդհանուր մակերեսը՝ 371.67 քմ, № 2 կցաշարինը՝ 531.61 քմ: Բարձրություն: Շենքերի առավելագույն բարձրությունը կազմում է 7.90 մետր:

Պատկերասրահ

Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery

Կիսվել նախագծով

Добро пожаловать

Введите данные для входа или начните без регистрации.

или
🔒 Создайте пароль для защиты чата