← Վերադառնալ բոլոր նախագծերինՀասարակական շինություն Ավանում

Նախագծի նպատակը
Երևանի Ավան թաղամասում նախատեսվում է կառուցել ժամանակակից հասարակական նշանակության շինություն՝ ապամոնտաժելով առկա հին կառույցը: Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ տարածք, որը կներառի վաճառասրահ, գրասենյակային հատվածներ և մարզասրահ՝ ապահովելով քաղաքաշինական բոլոր ժամանակակից նորմերը:
Հատակագծային և ֆունկցիոնալ լուծումներ
Շինությունն ունի քառահարկ կառուցվածք (ներառյալ նկուղային հարկը).
Նկուղային հարկ (-4,000 նիշ): Նախատեսված է որպես նկուղային տարածք, որը արտակարգ իրավիճակների ժամանակ կարող է ծառայել որպես ապաստարան: Այն ապահովված է սակավաշարժ խմբերի (ԲՍԽ) համար նախատեսված հատուկ սանհանգույցով:
Առաջին հարկ (±0,000 նիշ): Մուտքը կազմակերպված է մայթի նիշին հավասար: Այստեղ տեղակայված են ընդարձակ վաճառասրահը, երկու գրասենյակ, խոհանոց և սանհանգույցներ:
Երկրորդ հարկ (+3,600 նիշ): Նախատեսված է որպես գրասենյակային գոտի՝ 6 աշխատանքային սենյակներով, խոհանոցով, սանհանգույցներով և պատշգամբով:
Երրորդ հարկ (+6,900 նիշ): Այս հարկում տեղակայված է մարզասրահը, ինչպես նաև ելքը դեպի տանիք:
Ճարտարապետական և էսթետիկ լուծումներ
Ճակատային հարդարում: Շենքն ունի զուսպ և ժամանակակից տեսք: Երեսապատման համար օգտագործվել են բազալտ, սև տուֆ և տրավերտին, որոնք համադրված են դեկորատիվ սվաղի հետ:
Տանիք: Նախագծված է չշահագործվող հարթ և միալանջ տանիք՝ արտաքին ջրահեռացման համակարգով:
Բարեկարգում: Բակային հատվածում նախատեսված է կանաչապատում և տարածքի ամբողջական բարեկարգում:
Տեխնիկական բնութագիր
Կառուցվածք: Երկաթբետոնե միաձույլ կոնստրուկտիվ համակարգ և միաձույլ ծածկի սալեր:
Պատեր: Արտաքին պատերն իրականացվելու են միաձույլ երկաթբետոնից կամ թեթև բետոնե բլոկների շարվածքով:
Ինժեներական ապահովում: Տարածքն ապահովված է բոլոր անհրաժեշտ գործող ենթակառուցվածքներով: