← Վերադառնալ բոլոր նախագծերին

Պահեստային և հասարակական համալիր Ձորաղբյուրում

Պահեստային և հասարակական համալիր Ձորաղբյուրում
Նախագծի նպատակը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որը ներառում է շինանյութի ընդարձակ պահեստ, խանութ-սրահ և գրասենյակային հատված: Նախագծի կարևոր առանձնահատկությունը պահեստային և հասարակական հատվածների տարանջատումն է սեյսմիկ կարանով, ինչն ապահովում է կառույցի բարձր սեյսմակայունությունը: Հատակագծային և ֆունկցիոնալ լուծումներ Համալիրը բաղկացած է երկու հիմնական մասից. Շինանյութի պահեստ: 1170.4 քմ մակերեսով ընդարձակ մետաղական կոնստրուկցիայով շինություն է: Պատերը նախատեսված են սենդվիչ պանելներով, իսկ տանիքը երկլանջ է: Շենքի առավելագույն բարձրությունը կազմում է 13.1 մ: Խանութ-սրահ և գրասենյակային մաս: Քառահարկ կառույց է (ներառյալ նկուղը). Նկուղ (-3,000 նիշ): Ունի երկակի նշանակություն՝ ծառայելով որպես պահեստ և ապաստարան: Ապահովված է սակավաշարժ խմբերի (ԲՍԽ) համար նախատեսված սանհանգույցով և տարահանման սանդուղքով: 1-ին և 2-րդ հարկեր: Նախատեսված են որպես ընդարձակ խանութ-սրահներ՝ պատշգամբներով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով: 3-րդ հարկ (+7,500 նիշ): Վարչական գոտի՝ տնօրենի սենյակով, կոնֆերենս դահլիճով, աշխատասենյակով, խոհանոցով և սպասասրահով: Ճարտարապետական և էսթետիկ լուծումներ Ճակատային հարդարում: Հասարակական շենքի արտաքին պատերը տուֆե շարվածքով են, որոնք կերեսապատվեն տրավերտինե և բազալտե սալերով ու բարձրորակ դեկորատիվ սվաղով: Հարմարավետություն: Շենքն ամբողջությամբ հարմարեցված է ԲՍԽ անձանց համար՝ ներառյալ թեքահարթակները և հատուկ սանհանգույցները: Բարեկարգում: Հողատարածքի շուրջ 19%-ը կանաչապատվելու է, նախատեսված են մայթեր և բարեկարգված բակային հատվածներ: Տեխնիկական բնութագիր Կառուցվածք: Հասարակական մասը՝ երկաթբետոնե միաձույլ կմաղք, պահեստը՝ մետաղական համակարգ: Մակերեսներ: Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.216 հա: Ընդհանուր կառուցապատման մակերեսը՝ 1405.92 քմ: Բարձրություն: Հասարակական շենքի առավելագույն բարձրությունը՝ 14.54 մ:

Պատկերասրահ

Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery
Gallery

Կիսվել նախագծով

Добро пожаловать

Введите данные для входа или начните без регистрации.

или
🔒 Создайте пароль для защиты чата