← Վերադառնալ բոլոր նախագծերինԱնհատական բնակելի տուն Առինջում

Նախագծի նպատակը
Կոտայքի մարզի Առինջ համայնքում նախատեսվում է իրականացնել հին հիմքերի քանդում և կառուցել ժամանակակից, հարմարավետ երկհարկանի առանձնատուն: Շուրջ 1300 քմ մակերեսով թեթև ռելիեֆային հողատարածքում նախագծված այս տունը համատեղում է էսթետիկ ճարտարապետությունը և ֆունկցիոնալ պլանավորումը՝ ներառելով ներկառուցված ավտոտնակ և ընդարձակ կանաչապատ բակ:
Հատակագծային և ֆունկցիոնալ լուծումներ
Տունն ունի հստակ զոնավորված երկհարկանի կառուցվածք.
Առաջին հարկ (±0,000 նիշ): Հատակը բարձրացված է հողի մակերևույթից 450 մմ-ով: Այս հարկում տեղակայված են հյուրասենյակը և խոհանոցը, խաղասենյակը, սանհանգույցը և օժանդակ տարածքները՝ ավտոտնակն ու պահեստասենյակը: Նախատեսված են հարմարավետ մուտքի և բակային հարթակներ:
Երկրորդ հարկ (+3,300 նիշ): Նախատեսված է ընտանիքի հանգստի համար: Այն ներառում է երեք ննջասենյակ, երկու սանհանգույց, զգեստասենյակ և լվացքասենյակ: Հարկն ունի երկու բաց պատշգամբ:
Տանիք: Բազմալանջ տանիք՝ կազմակերպված արտաքին ջրահեռացման համակարգով:
Ճարտարապետական և էսթետիկ լուծումներ
Ճակատային հարդարում: Շենքի արտաքին տեսքը ձևավորված է բնական և ժամանակակից նյութերի համադրությամբ: Օգտագործվել են բնական քար, տրավերտինե և բազալտե սալեր, աղյուս և փայտե տախտակ, որոնք համալրված են բարձրորակ դեկորատիվ սվաղով:
Բարեկարգում: Հողատարածքի զգալի մասը՝ շուրջ 78% (1018 քմ), հատկացված է կանաչապատմանը: Բակում նախատեսված են մայթեր և բարեկարգված գոտիներ: Տարածքը շրջապատված է 2.5 մ բարձրությամբ քարե պարսպով:
Տեխնիկական բնութագիր
Մակերեսներ: Բնակելի տան հարկերի ընդհանուր մակերեսն արտաքին եզրագծով կազմում է 286.02 քմ, իսկ օգտակար մակերեսը՝ 232.24 քմ: Կառուցապատման մակերեսը զբաղեցնում է հողամասի 11.5%-ը:
Բարձրություն: Շենքի առավելագույն բարձրությունը ±0,000 նիշից կազմում է 9.22 մետր: